Jump to content

Ղազախների համաշխարհային միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղազախների Համաշխարհային միություն (ՂՀՄ), Ղազախների համաշխարհային խմբակցություն, հանրապետական նշանակության միջազգային ոչ պետական կազմակերպություն։

Ստեղծվել է Ալմաթիում 1992 թվականի սեպտեմբերի 29-ին ղազախների համաշխարհային կուրուլտայի որոշմամբ։ 33 երկրներից 800 պատգամավորներ հիմնադրեցին ղազախների Համաշխարհային միությունը և միաձայն ընտրեցին Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևին որպես նախագահ։

1992 թվականի նոյեմբերի 29-ից գրանված է Ղազախստանի արդարադատության նախարարությունում որպես Ղազախների Համաշխարհային միություն։

Միությունն 19 երկրներում ունի ստորաբաժանումներ և ներկայացուցչություններ։ Միության տվյալների համաձայն, Ղազախստանի սահմաններից դուրս 43 երկրներում ապրում է ավելի քան 5 միլիոն ղազախ[1]։

Միության հիմնական նպատակը՝ արտասահմանաբնակ հայրենակիցների հետ կապի պահպանումն է հոգևոր-մշակութային զարգացման, կրթության և բիզնեսի հարցերի վերաբերյալ։

Միության կազմում են «Աթաժուրտ» հրատարակչական կենտրոնը, գրադարանը, «Արվեստի» կենտրոնը։ Միության ակտիվում ռուսերեն և ղազախերեն լեզուներով մենագրություններ են․ «Ղազախական սփյուռքի պատմական ճակատագրերը, ծագումն ու զարգացումը» (Մենդիկուլովա Գ․ Մ․, 2006) «Ղազախների Համաշխարհային միության և Ղազախների Համաշխարհային կուրուլտայների գործունեությունը» բաժնով և «Өзбекстандағы қазақтардың тарихы және бүгінгі дамуы» համատեղ մենագրությունը(Қобландин Қ., Меңдіқұлова Г. М., 2009)։

Միության նախագահը համարվում է Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը։

Նախագահի առաջին տեղակալները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կալդարբեկ Նայմանբաևիչ Նայմանբաև 1992-2004
  • Թալհաթ Ասիլովիչ Մամաշև 10.2004-06.2017[2]
  • Զաուտբեկ Կաուսբեկովիչ Տուրիսբեկով 06.2017-ից[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Н.Сейдин — Казахи за рубежом как объект национальной политики Казахстана | ЦентрАзия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Онлайн-конференция с руководителем Всемирного сообщества казахов». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.
  3. «Назначен новый зампредседателя Всемирной ассоциации казахов - Новости | BNews». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Всемирное сообщество казахов // Казахстан. Национальная энциклопедия. — Алматы: Қазақ энциклопедиясы, 2004. — Т. I. — ISBN 9965-9389-9-7.